Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Տրված է ընտրական գործընթացի ռեպրեսիաների մեկնարկը

Տրված է ընտրական գործընթացի ռեպրեսիաների մեկնարկը
21.02.2025 | 06:55

Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի պաշտոնին հավակնող Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահն երեկ ձերբակալվել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ոստիկանության կասկածանքները հիմնավոր չեն եղել և Ղուկասյանն ու նրա թիկնապահն ազատ են արձակվել:

Անկասկած է, որ իշխանության առաջին դեմքի մակարդակով տրված է ընտրական գործընթացի ռեպրեսիաների մեկնարկը՝ նպատակ ունենալով կաշկանդել ընդդիմադիր թեկնածուներին և վախեցնել հասարակությանը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից իշխանությանը զգուշացնում եմ՝ ձեռնպահ մնալ ռեպրեսիվ քայլերից, ընտրական գործընթացի նկատմամբ ապօրինի միջամտության գռեհիկ դրսևորումներից:

Ամենևին կարևոր չէ՝ ինչպիսի վերաբերմունք ունեմ Վարդան Ղուկասյանի կամ ընդդիմադիր այլ թեկնածուների հանդեպ. նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ իշխանության բեսպրեդելը համարելու եմ ապօրինություն իմ և մեր թիմի նկատմամբ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ